Ծաղկակաղամբի օգտակար հատկությունները և բուժական նշանակությունը

22:30 • 19.10.15

Healthy food star-ը ներկայացրել է ծաղկակաղամբի օգտակար հատկությունները. այս բանջարեղենը կարծես երկրորդ պլան է մղվել` իր կանաչ ազգակցի` բրոկկոլիի զանգվածային օգտագործման ֆոնին:

Ծաղկակաղամբը ևս պետք է հաճախ կիրառել սննդակարգում, քանի որ այն հարուստ է վիտամիններով, հանքանյութերով, հակաօքսիդանտներով և մի շարք բուժական նշանակություններ ունի:

Օգտակար հատկությունները 

Պայքարում է քաղցկեղի դեմ: Այն պարունակում է սուլֆորաֆան, որը, ինչպես ապացուցվել է, սպանում  քաղցկեղային բջիջները և դանդաղեցնում ուռուցքների աճը:  

Բարելավում է ուղեղի աշխատանքը: Ծաղկակաղամբը  ուղեղի առողջ զարգացման համար անհրաժեշտ  վիտամին B-ի խոլին կոչվող նյութի հոյակապ աղբյուր է:  Այն դանդաղեցնում է ուղեղի ծերացման գործընթացը:

Մաքրում է օրգանիզմը: Ծաղկակաղամբը նպաստում է օրգանիզմից թունավոր նյութերի հեռացմանը: Այն հակաօքսիդանտների մեծ աղբյուր է, որը նպաստում է դետոքսիֆիկացիայի տարբեր փուլերին:

Հակաբորբոքային հատկություն: Այն ամրապնդում է իմունային համակարգը և պաշտպանում օրգանիզմը բորբոքումից:

Ծաղկակաղամբը կարելի է օգտագործել տարատեսակ աղցաններ պատրաստելու համար, ինչպես հում, այնպես էլ շոգեխաշած վիճակում:

 

Ծաղկակաղամբի օգտակար հատկությունները և բուժական նշանակությունը