Էկո-լողազգեստը մաքրում է աղտոտված ջուրը

23:54 • 19.10.15

Ամերիկացի գիտնականների գյուտը թույլ կտա նպաստել օվկիանոսային ջրերի մաքրմանը:

Oddity central-ը ներկայացնում է նորագույն դիզայնով էկո-լողազգեստ, որը մաքրում է աղտոտված ջուրը: 3D տպիչով ստեղծված Sponge Suit բիկինին պատրաստվել է ճկուն, ածխածնային հիմքով նյութերից, որոնք սպունգի գործառույթ են կատարում` ջրից կլանելով ամեն տեսակի աղտոտիչները:

«Հագնում ես այն, ընկղմվում ջուրը և լողում, մինչդեռ  լողազգեստդ վերացնում է շրջակա միջավայրի աղտոտվածությունը»,–գրում է աղբյուրը։ 

Ինչպես նշվում է` այն միանգամայն անվնաս է կրողի համար: Սպունգ-բիկինին ստեղծել է Կալիֆորնիայի համալսարանի էլեկտրատեխնիկայի և բիոինժեներական բաժնի պրոֆեսոր Միհրի Օզքանի ղեկավարած խումբը:

 

Էկո-լողազգեստը մաքրում է աղտոտված ջուրը