Facebook-ն այսուհետ կտեղեկացնի հաքերային հարձակման թիրախ դառնալու վտանգի մասին
Facebook-ը նոր տեսակի ծանուցում է գործարկել, որն օգտատերերին կտեղեկացնի այն մասին, որ, սոցցանցի կարծիքով, տվյալ օգտատիրոջ հաշիվը հաքերային հարձակման թիրախ է դարձել:
Ըստ Facebook-ի անվտանգության գլխավոր պատասխանատու Ալեքս Ստեմոսի` այս հավելյալ նախազգուշական քայլն ուղղված է օգտատերերի հաշիվների անվտանգությունն ապահովելուն, գրում է Business Insider-ը:
Ահա թե ինչպիսի տեսք կունենա տվյալ ծանուցումը:











