Սքոթ Քելին տիեզերքում գտնվելու ժամանակի առումով ռեկորդ է սահմանել ԱՄՆ տիեզերագնացների շրջանում
Միջազգային տիեզերակայանի հրամանատար Սքոթ Քելին ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 16-ին, ՄՏԿ-ում անցկացրել է իր 382-րդ օրը՝ ամերիկացի տիեզերագնացների շրջանում տիեզերքում գտնվելու ժամանակի ռեկորդ սահմանելով, գրում է interfax.ru-ն՝ վկայակոչելով ՆԱՍԱ գործակալությանը։
«Տիեզերքում գտնվելու ժամանակահատվածի ռեկորդի հաղթահարումը շատ կարևոր է, որովհետև յուրաքանչյուր լրացուցիչ օր օգնում է հասկանալ, թե ինչպես են դեպի տիեզերք երկարատև թռիչքներն ազդում ֆիզիկական և հոգեբանական վիճակի վրա, որը վճռական դեր է խաղում դեպի Մարս ՆԱՍԱ-ի ճանապարհորդությունների հարցում»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ այդ անվանակարգում բացարձակ ռեկորդակիրը ռուս տիեզերագնաց Գենադի Պադալկան է, որ հինգ թռիչքների ընթացքում հաղթահարել է մինչև 879 օրվա ռեկորդը։










