Microsoft-ը կաջակցի էլեկտրական մեքենաների զարգացմանը
Microsoft ընկերությունը համագործակցում է շվեյցարական ABB ընկերության հետ էլեկտրական մեքենաների վերալիցքավորման առավել արագ եղանակ մշակելու համար:
ABB-ն զբաղվում է էլեկտրական մեքենաների համար լիցքավորման կայանների արտադրությամբ: Համագործակցությունը Microsoft-ի հետ, որը կտրամադրի Azure ծրագրային ապահովման տեխնոլոգիան, թույլ կտա շվեյցարական ընկերությանը զարգացնել իր բիզնեսը:
Microsoft-ի զարգացման հարցով փոխնախագահ Փեգի Ջոնսոնի խոսքով` համագործակցությունը շվեյցարական ընկերության հետ թույլ կտա հասնել իրենց նպատակներից մեկին` «խելացի» ծրագրային հարթակի ստեղծմանը:










