Հայտնի է դարձել` երբ կներկայացվի Samsung Galaxy S7 սմարթֆոնը

19:21 • 20.10.15

Samsung հարավկորեական ընկերության նոր՝ Galaxy S7 սմարթֆոնը շուկայում կհայտնվի հաջորդ տարվա հունվարին:


Նոր սմարթֆոնի ներկայացման ժամկետը նշել է GSM Arena-ն` վկայակոչելով իր աղբյուրները Samsung-ում:


Հայտնի է, որ նոր հեռախոսի դիզայնն ավարտված է եղել այս տարվա սեպտեմբերին: Ըստ նախնական տեղեկությունների՝ ներկայացվելու է Galaxy S7-ի 2 տարբերակ` մեկը` Exynos պրոցեսորով, մյուսը` առանձին մոդեմով ու պրոցեսորով: Հեռախոսի ինտերֆեյսում հնարավոր է լինի 3D Touch–ի նման գործառույթ:


Այս շարքից Samsung-ը վերջին անգամ նորություններ էր ներկայացրել այս տարվա մարտին` Galaxy S6-ի և S6 Edge-ի տեսքով:

Հայտնի է դարձել` երբ կներկայացվի Samsung Galaxy S7 սմարթֆոնը