Apple-ը մեքենաշինության ոլորտում մեծ փոփոխություններ է խոստանում

19:15 • 20.10.15

Apple ընկերությունը շարունակում է ներկայացնել  մեքենաշինության  ոլորտում իր հավակնությունները:


Business Insider-ը տեղեկացնում է, որ Սան Ֆրանցիսկոյում The Wall Street Journal-ի կազմակերպած համաժողովի ընթացքում ամերիկյան տեխնոլոգիական հսկայի գործադիր տնօրեն Թիմ Կուկը հայտարարել է, որ առաջիկա տարիներին «զանգվածային փոփոխություններ» տեղի կունենան ավտոմոբիլայի արդյունաբերության ոլորտում:


Վերջինս, սակայն, չի մասնավորեցրել, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը, ինչպես նաև` չի մեկնաբանել Apple-ի` էլեկտրական մեքենա թողարկելու մասին լուրերը:


Ըստ աղբյուրի՝ Apple-ի` ինքնակառավարվող մեքենաների տեխնոլոգիան արդեն «իրականացված
նախագիծ է», որի պրեմիերան, հավանաբար, տեղի կունենա 2019-ին:


Համաժողովի ժամանակ Կուկը, մասնավորապես, ընդգծել է տրանսպորտային միջոցների ծրագրային ապահովման կարևորությունը: Նրա խոսքով` ինքնակառավարվող մեքենաների դերը գնալով մեծանում է:

Apple-ը մեքենաշինության ոլորտում մեծ փոփոխություններ է խոստանում