Շների ծագման վայրի ու ժամանակի հետ կապված անսպասելի վարկած է ներկայացվել

23:03 • 20.10.15

Գիտնականները շների ծագման վերաբերյալ անակնկալ վարկած են առաջ քաշել: CNBC-ն հայտնում է, որ շների նախնիների հարցում, կարծես թե, բոլոր գիտնականները համակարծիք են. նրանք առաջացել են գորշ գայլերից: Սակայն ծագման վայրի շուրջ շատ տարբեր վարկածներ կան:


Այժմ` նախկինում նշվող Եվրոպային, Մերձավոր Արևելքին, Սիբիրին ու Հարավային Չինաստանին նոր վայր է ավելացել` Կենտրոնական Ասիան:


Քորնելի Համալսարանի` շների ծագմանը նվիրված ծավալուն հետազոտությունը այս նոր վարկածը համարում է ամենամոտը իրականությանը:


Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել է աշխարհի 38 երկրների 161 բուծովի և 549
գյուղական շների տեսակների ԴՆԹ-ն։  Ըստ նոր հետազոտության` ժամանակակից շների առաջացումը տեղի է ունեցել 15.000 տարի առաջ:


Հետազոտությանը մասնակցած միջազգային թիմը,ի դեպ, այսօր աշխարհում 1 մլրդ շուն է հաշվել։

 

Շների ծագման վայրի ու ժամանակի հետ կապված անսպասելի վարկած է ներկայացվել