ՖԻՖԱ-ում առաջարկել են սահմանափակել նախագահի տարիքը` մինչև 74
ՖԻՖԱ-ի բարեփոխումների հարցերով հանձնաժողովը գործադիր հանձնաժողովի նիստում առաջարկել է սահմանափակել կազմակերպության նախագահի տարիքը` մինչև 74:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն` նիստի ժամանակ առաջարկվել է նաև փոփոխություններ սահմանել գործադիր հանձնաժողովի գործառույթներում և այն վերանվանել ՖԻՖԱ-ի խորհուրդ:
Բացի այդ, բարեփոխումների հարցերով հանձնաժողովի առաջարկով` ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնելու առավելագույն ժամկետը պետք է կազմի 12 տարի:
Գործադիր հանձնաժողովի որոշմամբ` նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն փետրվարի 26-ին:
Նշենք, որ 79-ամյա Զեպպ Բլատերը, ով ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1998-ից, մայիսին վերընտրվել է 5-րդ անգամ, իսկ հուլիսի 2-ին հրաժարական տվել` կոռուպցիոն սկանդալի պատճառով:










