Հակասնկային, հակաբորբոքային և հակաքաղցկեղային. սխտորի օգտակար հատկությունները

23:24 • 20.10.15

Սխտորը համարվում է բնական դեղամիջոց, որը հարուստ է մի շարք կենսական նշանակության սննդարար նյութեր` վիտամիններ, ամինաթթուներ,  ֆերմենտներ:


Այն կարելի է ավելացնել ցանկացած ուտեստի` փոշու տեսքով, աղացած կամ ճզմած: Սխտորը կանխում և նպաստում է մի շարք հիվանդությունների բուժմանը, գրում է Healthy food star-ը` ներկայացնելով սխտորի օգտակար հատկությունները:


1.  Սխտորը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք քայքայում են ազատ ռադիկալներն ու նվազեցնում ընդհանուր օքսիդատիվ սթրեսը:


2. Հակաօքսիդանտների առատ քանակությունը նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանը:


3. Հետազոտությունները ցույց են տվել, որ սխտորի կանոնավոր օգտագործումը 9-12 տոկոսով նվազեցրել է խոլեստերինի մակարդակը:


4. Սխտորը նպաստում է նաև արյան բարձր ճնշման կարգավորմանը:


5. Սխտորը հականեխիչ (անտիսեպտիկ) և հակասնկային հատկություններ ունի, ինչի շնորհիվ էլ պաշտպանում է օրգանիզմը տարատեսակ բորբոքումներից:


6. Սխտորի պարունակության մեջ առկա ալիցին նյութը քայքայում է սնկերը:


7. Սխտորի օգտագործումը նպաստում է որոշ տեսակի քաղցկեղների կանխմանն ու քաղցկեղային բջիջների աճի դադարեցմանը:


 

 

Հակասնկային, հակաբորբոքային և հակաքաղցկեղային. սխտորի օգտակար հատկությունները