ՆԱՍԱ-ն ներկայացրել է կայք՝ տիեզերքից արված Երկիր մոլորակի ամեն օր թարմացվող լուսանկարներով
Ամերիկյան օդատիեզերական ՆԱՍԱ գործակալությունը ներկայացրել է կայք՝ տիեզերքից Երկիր մոլորակի ամեն օր թարմացվող լուսանկարներով, գրում է gazeta.ru-ն։
Տեղադրվող լուսանկարները ստացվել են DSCOVR (Deep Space Climate Observatory) արբանյակից, որն օգտագործվում է Երկրին և Արևին հետևելու համար:
Այս տարվա փետրվարին տիեզերք ուղարկված սարքը գտնվում է Երկրից 1,5 միլիոն կիլոմետր հեռավորության վրա։










