Օբաման զանգահարել է ՄՏԿ-ում գտնվող տիեզերագնաց Սքոթ Քելիին և շնորհավորել նրան ռեկորդի առթիվ (տեսանյութ)

09:50 • 20.10.15

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հեռախոսով զրուցել է տիեզերագնացների հետ և շնորհավորել Սքոթ Քելիին տիեզերքում գտնվելու ժամանակի հետ կապված ռեկորդի առնչությամբ, գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի Twitter-ի էջը։

 

Սքոթ Քելին հոկտեմբերի 16-ին ռեկորդ է սահմանել ամերիկացի տիեզերագնացների շրջանում՝ ընդհանուր տիեզերքում անցկացնելով 382 օր:

 

51-ամյա տիեզերագնացը պատմել է նախագահին, որ իրեն լավ է զգում և բավականաչափ ուժ և խանդավառություն ունի աշխատանքն ավարտելու համար: Քելին Միջազգային տիեզերակայան է ժամանել այս տարվա մարտին և պետք է Երկիր վերադառնա 2016 թվականի մարտին՝ տիեզերքում մնալով ավելի քան 340 օր:

 

Օբաման պատմել է տիեզերագնացին, որ երկրի քաղաքացիները հետևում են Քելիի Instagram-ի էջին, որտեղ նա տիեզերքից լուսանկարներ է հրապարակում։

 

Սպիտակ տանն «Աստղագիտության օրվա» անցկացման առնչությամբ ԱՄՆ նախագահն ընդգծել է, թե որքան կարևոր է, երբ երեխաները հետաքրքրություն են տեսնում գիտության մեջ՝ հետևելով տիեզերքում աշխատանքին։

 

Տեսանյութը՝ այստեղ։

Օբաման զանգահարել է ՄՏԿ-ում գտնվող տիեզերագնաց Սքոթ Քելիին և շնորհավորել նրան ռեկորդի առթիվ (տեսանյութ)