ԱՄՆ ԿՀՎ-ի տնօրենի փոստը հնարավոր է՝ դպրոցական է կոտրել

10:31 • 20.10.15

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները ստուգում են հաղորդագրություններն այն մասին, որ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Բրենանի էլեկտրոնային փոստը դպրոցական է կոտրել։ Ինքը՝ ենթադրյալ հաքերը, անանուն հարցազրույց է տվել New York Post-ին, որի ժամանակ պատմել է, որ հայտնաբերել է Բրենանի աշխատանքային ֆայլերը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Երիտասարդի ինքնությունը չի բացահայվում: Ինչպես պնդում են լրատվամիջոցները՝ Twitter-ի իր էջում կարելի է գտնել Բրենանի կոնտակտների ցանկը, հեռախոսային համարները և ապահովագրության համարը։

 

ԿՀՎ-ում նշել են, որ շարունակում են քննչական միջոցառումները, բայց չեն հաստատել փոստը կոտրելու փաստը։

 

Ենթադրյալ հաքերը պնդում է, որ կոտրել է նաև ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Ջեհ Ջոնսոնի փոստը։

ԱՄՆ ԿՀՎ-ի տնօրենի փոստը հնարավոր է՝ դպրոցական է կոտրել