Հնագույն մումիայի մարմնում հակաբիոտիկների հանդեպ կայուն գեներ են հայտնաբերվել (լուսանկարներ)
Գիտնականների միջազգային թիմը, ուսումնասիրելով 11-րդ դարին թվագրվող մումիայի մարմինը, հայտնաբերել է հակաբիոտիկների հանդեպ կայունության գեներ։
Ինչպես նշում է news.discovery.com կայքը, սա խոսում է այն մասին, որ հակաբիոտիկային կայունության համար պատասխանատու գենային մուտացիաները տեղի են ունեցել 1.000 տարի առաջ և ամենևին էլ կապ չունեն մարդկանց կողմից հակաբիոտիկների` չափից ավելի օգտագործման հետ։
Աղբյուրը հավելում է, որ ուսումնասիրված մումիան մոտ 1.000 տարի առաջ սառել է բնական ճանապարհով Անդերում` տեղանքի ցուրտ և չոր կլիմայական պայմանների հետևանքով։














