Զբոսաշրջիկը վիկինգներին պատկանող 1200-ամյա թուր է գտել Նորվեգիայում
Նորվեգիայի արևմտյան և արևելյան շրջանների միջև ընկած ճանապարհով անցնող զբոսաշրջիկը 1200-ամյա թուր է գտել վիկինգների ժամանակաշրջանից:
The Local-ը տեղեկացնում է, որ Նորվեգիայի կենտրոնական Հաուկելի շրջանում հայտնաբերված թուրը կուղակվի Բերգենի համալսարանի թանգարան:
Հնագետները նշում են, որ թուրը բավականին լավ է պահպանվել, այնպես որ եթե այն փայլեցվի և նոր բռնակ ամրացվի, կարելի կլինի օգտագործել:
Գիտնականները մտադիր են գարնանը` ձյան հալոցքից հետո, մանրամասն ուսումնասիրել թրի հայտնաբերման վայրը` նոր իրեր գտնելու հույսով:










