Հոկտեմբերի 28-ից YouTube-ը կգործարկի վճարովի ծառայություն

10:01 • 22.10.15

Հանրահայտ YouTube ժամանցային կայքն ընթացիկ տարվա հոկտեմբերի 28-ից կգործարկի վճարովի ծառայություն, որին բաժանորդագրվելով՝ հնարավոր կլինի տեսահոլովակները դիտել առանց գովազդի։

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, YouTube Red ծառայության ամսական բաժանորդագրության վճարը 9.99 դոլար է։ Դրա առավելություններից մեկն այն է, որ բաժանորդները կկարողանան տեսահոլովակներ ներբեռնել առանց համացանցի հասանելիության։ Մինչդեռ 2016թ. նրանք բացառիկ մատչում կստանան դեպի մի շարք ֆիլմեր ու տեսահոլովակներ:

 

Բացի այդ, վճարովի բաժանորդագրությունն իր մեջ ներառում է հասանելիություն Google Play Music-ին, YouTube Gaming-ին, YouTube Music ժամանցային հավելվածներին։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Միացյալ Նահանգների բնակիչները հոկտեմբերի 28-ից սկսած 1 ամիս շարունակ կկարողանան անվճար փորձարկել YouTube Red ծառայությունը։

Հոկտեմբերի 28-ից YouTube-ը կգործարկի վճարովի ծառայություն