Ինչպես վերացնել դեմքի բշտիկներն ու աչքերի շուրջ սև շրջանակները մեկ բաղադրիչի օգնությամբ
Կերակրի սոդան բավականին արդյունավետ կոսմետիկ միջոց է, որի կիրառման եղանակներ է ներկայացնում Healthy life land-ը:
Բշտիկների բուժումը կերակրի սոդայի օգնությամբ
Բշտիկները և նույնիսկ բշտիկներից մնացած սպիները վերացնելու համար պետք է սոդայով մաքրել դեմքի մաշկը: Դա կօգնի մաշկին թարմանալ և նորից շնչել:
Ցուցումներ: Անհրաժեշտ է վերցնել 1 թեյի գդալ սոդա, մի փոքր ջուր լցնել վրան և խառնել այնպես, որ մածուցիկ խառնուրդ ստացվի: Ապա մատների օգնությամբ պետք է մերսել դեմքի` բշտիկներով պատված հատվածը, թողնել մի քանի րոպե և լվանալ: Գործողությունը կարելի է կիրառել ամեն օր քնելուց առաջ:
Աչքերի տակի այտուցի ու սև շրջանակների վերացում
Մաշկի այդ հատվածն ամենազգայունն է և պետք չէ քիմիական նյութեր օգտագործել: Կարելի է վերցնել 1 բաժակ տաք ջուր և 1 թեյի գդալ կերակրի սոդա, խսռնել, ապա բամբակը թրջել խառնուրդով և դնել աչքերի տակ 15 րոպեով: Ապա պետք է պարզապես հանել բամբակն ու լվանալ դեմքը: Կարելի է խոնավեցնող քսուք օգտագործել:










