Ճապոնիայում վաճառքի կհանվի Dyson-ի ավելի քան 1200 դոլար արժողությամբ ռոբոտ-փոշեկուլը

13:40 • 22.10.15

Dyson 360 Eye ռոբոտ փոշեկուլի վաճառքի մեկնարկը կկայանա հոկտեմբերի 23-ին Ճապոնիայում, հաղորդում է gazeta.ru-ն: Դրա արժեքը 149.040 ճապոնական յեն է (մոտ 1.250 դոլար)։

 

Dyson 360 Eye-ն այդ կարգի ամենաթանկ սարքերից մեկն է: Համեմատության համար՝ iRobot Roomba 980 ամենաթանկ մոդելն արժե ընդամենը 899 դոլար: Սակայն, ինչպես հայտարարում է արտադրողը, 360 Eye-ը գերազանցում է իր բոլոր մրցակիցներին: Այսպես, նրա փոշու կլանման ուժը քառակի գերազանցում է մրցակիցների մեծ մասին, իսկ շարժիչը պտտվում է 78 հազար պտույտ/րոպե արագությամբ։

 

Փոշեկուլը շարժվում է թրթուրների վրա, ինչի շնորհիվ այն կարող է հաղթահարել տարբեր փոքր խոչընդոտներ: Սարքն անընդհատ սքանավորում է իր շրջակա տարածքը, ինչը թույլ է տալիս օպտիմալ կերպով պլանավորել աշխատանքի ճանապարհը։

 

Dyson 360 Eye-ը մարտկոցի լիցքաթափվելու դեպքում ինքնուրույն է գնում լիցքավորման, ինչից հետո շարունակում է աշխատանքը: Աշխատանքի ժամանակացույցը հնարավոր է սահմանել iOS-ի և Android-ի համար հավելվածների օգնությամբ։

Ճապոնիայում վաճառքի կհանվի Dyson-ի ավելի քան 1200 դոլար արժողությամբ ռոբոտ-փոշեկուլը