iPhone 7-ը կզրկվի Home կոճակից. կանխատեսում

15:11 • 22.10.15

Image credit Gordon Kelly

 

Վերլուծաբան Ջին Մանսթերը, որ բազմիցս հայտարարությունն է արել Apple ընկերության մտադրությունների մասին, հրապարակել է iPhone 7 սմարթֆոնի վերաբերյալ երեք կանխատեսում, գրում է Forbes-ը։

 

iPhone 7-ի առաջին խոշոր փոփոխությունը, Մանսթերի խոսքով, կլինի Home կոճակից հրաժարվելը։

 

«iPhone 6s-ում 3D Touch տեխնոլոգիայի ներդրումը Apple-ի առաջին քայլն է դեպի Home կոճակից հրաժարում։ Դա թույլ կտա ազատված տեղն օգտագործել էկրանի մեծացման կամ հենց սարքի փոքրացման համար։ Դրա ճանապարհին միակ խոչընդոտը Touch ID սենսորն է, որն այժմ ներդրված է անմիջապես կոճակի մեջ։ Դա հեռացնելու համար Apple-ը ստիպված կլինի Touch ID-ն տեղադրել սաքրի կողային հատվածում կամ հենց դիսփլեյի մեջ»,- հայտարարել է վերլուծաբանը։

 

Բացի այդ, Մանսթերը վստահ է, որ iPhone 7-ը կունենա ամբողջապես շափյուղայից ապակի։ Նա կարծում է, որ նման ապակու օգտագործումը Apple Watch-ում եղել է այդ նյութի որոշակի ստուգում և ավելի ուշ այդ ապակին կօգտագործվի iPhone 7-ում։ Այդպես, օրինակ, 7000 սերիայի ալյումինը, որից պատրաստված է iPhone 6s-ի կորպուսը, նախկինում օգտագործվել է միայն Apple Watch Sport-ում։

 

Վերլուծաբանը նաև հայտարարել , որ Apple-ի սարքերի նոր սերնդում մարտկոցն ավելի հզոր կլինի։ Նրա ենթադրությունը հիմնվում է նրա վրա, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Apple-ն ավելացրել է MacBook-ի մարտկոցի ծավալը, այդ պատճառով նույնը կարող է լինել նաև iPhone-ի հետ։

iPhone 7-ը կզրկվի Home կոճակից. կանխատեսում