Գալապագոսյան կղզիներում կրիայի նոր տեսակ է հայտնաբերվել
Գիտնականների միջազգային խումբը՝ Ժիզելա Կակոնեի ղեկավարությամբ, կրիայի նոր տեսակ է հայտնաբերել, որոնք բնակվում են Գալապագոսյան կղզիներում, գրում է РИА Новости-ն։
Գիտնականները բացահայտումն իրականացրել են ԴՆԹ-ի անալիզի միջոցով։ Հետազոտության ընթացքում, որը սկսվել էր դեռևս 2002-ին, պարզվել է, որ պոպուլյացիաները, որոնք մեկ տեսակ էին համարվում, իրականում պատկանում են 2 տեսակի։
Բացահայտված տեսակն անվանվել է Chelonoidis donfaustoi՝ ի պատիվ Ֆաուստո Յերենայի, որը խնամել է Աբինգդոնյան փղային կրիայի ենթատեսակի վերջինը համարվող Միայնակ Ջորջ անունով կրիային:
«Մեր գնահատականներով՝ այդ տեսակից կա ընդամենը 250-300 կրիա»,- ասել է էկվադորցի գիտնական Ուոշինգթոն Տապիյան, ով մասնակցել է հետազոտությանը։










