ՆԱՍԱ-ն միջին ուժգնության երկրաշարժ է կանխատեսել Լոս Անջելեսում
ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալությունը` ՆԱՍԱ-ն, գրեթե 100 տոկոս հավանականությամբ միջին ուժգնության երկրաշարժ է կանխատեսել Կալիֆոռնիայի խոշորագույն Լոս Անջելես քաղաքում։
Ինչպես նշում է korrespondent.net-ը, ըստ ամերիկացի մասնագետների, երկրաշարժը տեղի է ունենալու առաջիկա 3 տարվա ընթացքում:
ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայի գիտական թիմի կանխատեսմամբ՝ սպասվելիք երկրաշարժը կունենա 6.1-6.3 մագնիտուդ ուժգնություն։
Աղբյուրը հավելում է, որ ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության սեյսմոլոգները ևս հաստատել են առաջիկա 3 տարում Լոս Անջելեսի տարածքում սպասվելիք երկրաշարժը:










