Ինչ է պատահում, երբ աստղը մտնում է սև խոռոչի մեջ. ՆԱՍԱ (տեսանյութ)

14:14 • 22.10.15

ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալությունը` ՆԱՍԱ-ն, հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որում անիմացիայի միջոցով պատկերված է, թե ինչպես է աստղը մտնում սև խոռոչի մեջ և թե ինչ է դրանից հետո տեղի ունենում:

 

Ինչպես նշում է The Guardian-ը, ամերիկացի մասնագետները փորձել են բացատրել, թե տիեզերքում սև խոռոչին չափից շատ մոտենալու հետևանքով աստղն ինչպես կսկսի տարրալուծվել։

 

Դրա քայքայված մասնիկները մեծ արագությամբ կհավաքվեն սև խոռոչի շուրջը` առաջացնելով հսկայական լուսարձակում։

 

Ինչ է պատահում, երբ աստղը մտնում է սև խոռոչի մեջ. ՆԱՍԱ (տեսանյութ)