2015 թվականի սեպտեմբերը պատմության մեջ ամենաշոգն է եղել. օդերևութաբաններ

10:31 • 22.10.15

Ինչպես հայտնում է ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը, այս տարվա սեպտեմբերը դարձել է դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաշոգը, օդի միջին ջերմաստիճանը երկրագնդի վրա անցած ամիս կազմել է 15,9 աստիճան։

 

Սեպտեմբերյան շոգի նախորդ ռեկորդը սահմանվել է անցած տարի, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Այս տարվա առաջին ինն ամիսներից յոթն արդեն ռեկորդային են դարձել օդի միջին ջերմաստիճանի առումով, ինչի կապակցությամբ օդերևութաբանները ենթադրում են, որ ընթացիկ տարին կարող է դառնալ ամենատաքը մշտադիտարկումների 135 տարվա ընթացքում։

 

Ինչպես ասում են գիտնականները՝ ստեղծված միտման մեջ իր մեղավորությունն ունի մարդու գործունեությունը և Խաղաղ օվկիանոսի հասարակածային հատվածում ջրի մակերևույթի ջերմաստիճանի տատանումը։

 

Միայն անցած տարվա առաջին 10 ամիսների ընթացքում օդի միջին ջերմաստիճանը գերազանցել է 0,57 աստիճան Ցելսիուսով 1961-ից 1990 թվականների միջին ջերմաստիճանը, ինչը փորձագետներին նոր հիմքեր է տվել համաշխարհային տաքացման մասին։

 

 

2015 թվականի սեպտեմբերը պատմության մեջ ամենաշոգն է եղել. օդերևութաբաններ