Գիտնականները բացահայտել են` ինչպես է օձերին հաջողվում սահել փորի վրա

01:25 • 22.10.15

BBC-ն հայտնում է, որ բացահայտվել է` ինչպես է օձերին հաջողվում գալարվել:

 

Ըստ գիտնականների` փորի վրա օձերի սահուն ու հեշտ ընթանալու գաղտնիքը նրանց բջիջների առանձնահատկություններն են: Կենսաբանների ու ինժեներ-քիմիկոսների համատեղ հետազոտությամբ պարզվել է, որ օձի փորը պատված է քսուքի բարակ շերտով:

 

Օձի մարմնին «յուղոտ մոլեկուլները» դասավորված են այնպես, որ սողունը կարողանում է հանգիստ սահել անգամ կոշտ ու անհարթ տարածքներով` առանց ինքն իրեն վնասելու:


Այս հայտնագործության մասին հայտարարվել է Կալիֆոռնիայում ընթացած գիտական սիմպոզիումի ժամանակ:

 

Գիտնականները բացահայտել են` ինչպես է օձերին հաջողվում սահել փորի վրա