Աստղագետները ցուցադրել են հսկայական աստղերի մահացու «համբույրը»

00:46 • 22.10.15

Եվրոպացի աստղագետները հարևան գալակտիկայում հսկա աստղերի արտասովոր զույգ են հայտնաբերել, որոնց միջև նյութերի փոխանակում է սկսվել, ինչը վերջնական արդյունքում կբերի աստղերի պայթյունին և սև անցքի վերածվելուն:


«Եթե  աստղերը  բավականաչափ  «մոտենան», հավանաբար, դա կբերի ոչ թե մեգաաստղի ձևավորման, այլ էվոլյուցիայի նոր փուլ կանցնեն, որը բնորոշ չէ սովորական աստղերին: Դրանք կվերածվեն մի զույգ սև անցքերի, որոնք գրավիտացիոն ալիքներ կարձակեն», - Корреспондент-ը մեջբերում է Ամստերդամի համալսարանի գիտնական Սելմա դե Մինկի խոսքը:


Աստղերը գտնվում են Տարանտուլա միգամածության տարածքում, որը մեր գալակտիկայի մաս չի կազմում:
 
 

Աստղագետները ցուցադրել են հսկայական աստղերի մահացու «համբույրը»