Պուտինն ասել է, թե ինչ պատճառներով է փլուզվել ԽՍՀՄ-ը

23:23 • 22.10.15

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կայացած միջազգային քննարկումների ակումբի նիստին անդրադարձել է նաև ԽՍՀՄ-ի փլուզմանը:

 

«Ռոսսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ` Պուտինն ասել է, թե որոնք են, ըստ իրեն, եղել ԽՍՀՄ-ի փլուզման հիմնական պատճառները:

 

Փլուզման հիմնական պատճառը, Պուտինի կարծիքով, եղել է քաղաքական ու տնտեսական համակարգի անկարողությունը: Միաժամանակ Պուտինը նշել է նաև, թե չի կարծում, որ ԽՍՀՄ-ի փլուզման գործից անմասն են մնացել նաև  «աշխարհաքաղաքական հակառակորդները»:


ԽՍՀՄ-ի կազմալուծումը Պուտինը նախևառաջ հումանիտար բնույթի ողբերգություն է որակել: Ըստ նրա ԽՍՀՄ-ի փլուզման հետևանքով` 25 մլն էթնիկ ռուս «հայտնվել է արտասահմանում» իր կամքին հակառակ: Ըստ նրա` այս կերպ ռուս ժողովուրդը աշխարհի ամենամեծ բաժանված ժողովուրդն է, իսկ դա ողբերգություն է:

 

Պուտինն ասել է, թե ինչ պատճառներով է փլուզվել ԽՍՀՄ-ը