Mazda-ն հետ է կանչում մոտ 5 մլն մեքենա

13:25 • 23.10.15

Ճապոնական Mazda ավտոարտադրողն ամբողջ աշխարհից հետ է կանչում 4.9 մլն մեքենա, այդ թվում՝ 1.2 մլն ավտոմեքենա ԱՄՆ-ի շուկայից, գրում է Газета-ն։

 

ԱՄՆ-ում հետ կկանչվեն, մասնավորապես, Protege, MX-3 և MX-6 մոդելները, որոնք արտադրվել են 1989-1998թթ.: Ընկերությունում պարզաբանել են, որ այդ մեքենաների հետ կապված անսարքությունները կարող են հանգեցնել գերտաքացման և էլեկտրական լարերի հրդեհման։

 

Հետ կանչված մեքենաների վերանորոգումը կիրականացվի անվճար: Ընկերությունում վստահեցնում են, որ իրենց հայտնի չէ ԱՄՆ-ում տեղի ունեցած վթարների մասին, որոնք կապված են եղել այդ անսարքության հետ: Այլ երկրներում եղել է հրդեհման 13 դեպք, սակայն ոչ ոք չի տուժել։

Mazda-ն հետ է կանչում մոտ 5 մլն մեքենա