Apple-ն իր միջոցները ներդնում է Չինաստանում այլընտրանքային էներգիայի արտադրության մեջ
Apple ընկերությունն իր միջոցները ներդնում է Չինաստանում այլընտրանքային էներգիայի արտադրության մեջ, գրում է gazeta.ru-ն։
Կորպորացիան ներդրումներ է անում Չինաստանի հյուսիսային, արևելյան և հարավային հատվածներում նոր արևային ցանցերի կառուցման մեջ, որոնք ավելի քան 200 մեգավատտ էներգիա են գեներացնում: Դա թույլ կտա էներգիայով ապահովել տարեկան ավելի քան 265 հազար տնային տնտեսության։
Apple-ը նաև կհամագործակցի չինական արտադրողների հետ արտադրական գործընթացների համար ավելի քան երկու գեգավատտ արևային էներգիա արտադրող էլեկտրակայանների, ինչպես նաև հաջորդ հինգ տարվա ընթացքում քամու և հիդրոէներգետիկայի կառուցման նախագծերի ոլորտում։
Foxconn ընկերությունն էներգետիկ ֆերմաներ կկառուցի, որոնք մինչև 2018 թվականը կգեներացնեն 400 մեգավատտ արևային էներգիա, որն անհրաժեշտ է Չժենչժոուում Apple-ի գործարանում iPhone արտադրելու համար:
Չինաստանն այժմ Apple-ի ամենաարագ աճող շուկան է, այդ պատճառով ընկերությունն իր միջոցները ներդնում է երկրում շրջակա միջավայրի համար տեխնոլոգիաների ազդեցությունը բարելավելուն ուղղված ծրագրերում։










