Դիզայներական ստուդիայի նոր ինստալյացիան թույլ է տալիս բնությունը տեսնել կենդանիների աչքերով (տեսանյութ)

23:53 • 23.10.15

Բնության սիրահարներն այժմ հնարավորություն կունենան ուսումնասիրել աշխարհը բոլորովին նոր տեսանկյունից` անգամ կենդանիների աչքերով:

«Կենդանու աչքերով». հենց այսպես է անվանվել բրիտանական անտառներից մեկում տեղադրված ինստալյացիան, որը թույլ է տալիս մարդկանց շրջապատը տեսնել անտառի տարբեր բնակիչ կենդանիների աչքերով:

Ինչպես ներկայացնում է Oddity central-ը` ֆուտուրիստական նախագիծը լոնդոնյան Marshmallow Laser Feast  դիզայներական ստուդիայի  աշխատանքն է: Այն իրենից ներկայացնում է վիրտուալ իրականության փորձ, որը համատեղում է բնությունն ու տեխնոլոգիան:

Անտառի այցելուները լայն, սև հարմարանք են հագնում գլխին, որի օգնությամբ «զբոսնում են» անտառով` հանդիպելով տարբեր արարածների:

 

Դիզայներական ստուդիայի նոր ինստալյացիան թույլ է տալիս բնությունը տեսնել կենդանիների աչքերով (տեսանյութ)