Գիտնականները պարզել են` ինչպես են իրականում քնում կոկորդիլոսները
Ավստրալացի գիտնականները պարզել են, որ կոկորդիլոսները քնում են` մեկ աչքը բաց վիճակում:
The Independnet-ը մանրամասնում է, որ նման եզրակացության են եկել Լա Թրոբի համալսարանի գիտնականները: Ըստ նրանց` կոկորդիլոսները մի աչքը բաց են քնում` ինչպես հավանական սպառնալիքների նկատմամաբ զգոն լինելու, այնպես էլ հնարավոր զոհին բաց չթողնելու համար:
Այսպես կոչված ուղեղի մեկ կիսագնդով քնող այլ կենդանիների թվում են որոշ թռչուններ, դելֆինները, փոկերը և ծովացլերը:










