Ինչպես բնական միջոցներով բուժել ականջի բորբոքումը մեկ օրում

08:15 • 23.10.15

Ականջի բորբոքման ամենատարածված պատճառները բակտերիան և վիրուսներն են միջին ականջում, որի հիմնական ախտանիշներն են ականջացավը, փորլուծությունը, գլխացավը, վատ լսողությունը, բարձր ջերմությունը:


Ականջը բաղկացած է արտաքին, միջին և ներքին մասերից, որոնցից յուրաքանչյուրը կարող է բորբոքման աղբյուր դառնալ: Այս մասին գրում է Healthy Food House-ը և ներկայացնում ականջի բորբոքումն ու ցավը բուժելու տնական մի շարք դեղամիջոցներ:


Սխտոր


Սխտորը բավականին արդյունավետ միջոց է ականջի բորբոքման դեմ: Պետք է վերցնել 2-3 թարմ պճեղ սխտոր, եռացնել 5 րոպե, ճզմել և մի փոքր աղ անել: Ապա պետք է խառնուրդը դնել մաքուր կտորի մեջ ու դնել բորբոքված ականջի վրա: Լավ արդյունք ստանալու համար կարելի է մի քանի օր կրկնել գործողությունը:


Խնձորի քացախ


Այն հիանալի տարբերակ է, եթե ականջի բորբոքումը պայմանավորված է սնկի առկայությամբ: Անհրաժեշտ է խառնուրդ պատրաստել քացախից և ջրից կամ բժշկական սպիրտից: Ապա պետք է թրջել բամբակը խառնուրդով և դնել ականջի մեջ 5 րոպե: Բամբակը հանելուց հետո կարելի է պառկել ցավող ականջի վրա, որպեսզի հեղուկը դուրս թափվի:


Կրծքի կաթ


Այն օգտակար է, քանի որ բնական հակաբորբոքային նյութեր է պարունակում: Այն օգնում է 2-3 օրում բուժել ականջի բորբոքումը: Այս դեղամիջոցը հիանալի  է ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար: Անհրաժեշտ է պարզապես մի քանի կաթիլ կաթից կաթեցնել ցավող ականջի մեջ` գործողությունը կրկնելով մի քանի ժամը մեկ: 


Ձիթապտղի յուղ


Պետք է տաքացրած ձիթայուղը դնել բորբոքված ականջի վրա, որը կօգնի փափկեցնել և դուրս բերել ականջակեղտը: Մանանեխի յուղը ևս օգտակար տարբերակ է:


Տաք ջրով շիշ


Կարելի է ցավող ականջի վրա տաք շոր կամ շիշ դնել` կիրառելով կոմպրեսի գաղափարը: Պահել պետք է 5 րոպե, ապա մի քանի րոպե դադար տալ և կրկին դնել:


Սոխ


Սոխը պետք է խաշել կամ խորովել, կիսել, ապա փաթաթել մարլայով և դնել ականջին, թողնել 5 րոպե: Ապա 10 րոպե դադար տալ և կրկնել գործողությունը: