Facebook-ն ընդլայնում է որոնումը՝ հասցնելով 2 տրիլիոն գրառման (լուսանկար, տեսանյութ)

09:39 • 23.10.15

Facebook սոցցանցի օգտատերերին այժմ հասանելի է դառնալու ավելի քան 2 տրիլիոն նորություն՝ իրական ժամանակի ռեժիմում, տեղեկացնում է TechCrunch-ը։

 

Ներկայում Facebook-ի որոնումը թույլ է տալիս տեսնել միայն ընկերների գրառումները, սակայն այժմ ամերիկացի օգտատերերն ընդլայնված որոնում իրականացնելու  հնարավորություն ունեն և կարող են տեսնել ավելի քան 2 տրիլիոն հրապարակային գրառում։

 

Որոնման արդյունքները բաժանված են այնպես, որ նախ երևալու են վստահելի աղբյուրների նորությունները, հետո այն մարդկանց գրառումները, որոնց հետևում են, ապա հանրահայտ խոսքերը, իսկ հետո բոլոր մնացած լուրերը։

 

Ընդլայնված որոնումն ու, համապատասխանաբար, լսարանի աճը հնարավորություն կտան արդյունավետ գովազդ տեղադրել` օգտագործելով «բանալի բառերը», ինչպես արել է Google ընկերությունը։

 

Facebook-ն ընդլայնում է որոնումը՝ հասցնելով 2 տրիլիոն գրառման (լուսանկար, տեսանյութ)