Samsung-ը հեղափոխական ճկվող մարտկոցներ է ներկայացրել
Հարավկորեական Samsung ընկերության մասնագետները մարտկոցներ են ստեղծել, որը կարելի է ճկել ցանկացած ուղղությամբ: Корреспондент-ի հաղորդմամբ` այդ մասին տեղեկությունը հրապարակվել է Sammobile պաշտոնական կայքում:
Նոր տեխնոլոգիայի հիմքում սովորականի փոխարեն ժապավենատիպ մետաղալարեր են տեղադրված: Ծրագրավորողների խոսքով` նոր մարտկոցները կկարողանան 1.5 անգամ երկարաձգել կրովի գաջեթների աշխատանքային ժամանակը:
Նոր մարտկոցներն արդեն անցել են առաջին փորձարկումները:
Բացի մարտկոցներից, Samsung-ը ցուցադրել է նման գոտի-մարտկոցներով ժամացույցների առաջին նախատիպերը:
Փորձագետների կարծիքով` դա զգալի իրադարձություն կդառնա էներգասպառման ոլորտում:
Ծրագրավորողները մտադիր են ապագայում նույնպիսի ճկունություն ունեցող էկրաններ և միկրոչիպեր ստեղծել:










