Գերմանական քաղաքները կրճատում են ծախսերը՝ Volkswagen-ի հարկային վճարումների հնարավոր նվազման պատճառով

17:22 • 23.10.15

Գերմանիայի քաղաքները, որոնք զգալիորեն կախվածություն ունեն Wolkswagen-ի ձեռնարկություններից, սառեցնում են իրենց նախագծերը՝ իրենց բյուջեներ ուղղված ավտոկոնցեռնի հարկային վճարումների հնարավոր կրճատման պատճառով, գրում է gazeta.ru-ն։

 

Այսպես, Վոլֆսբուրգ քաղաքը, որի բնակչության մոտ կեսը (62 հազար մարդ) Volkswagen-ի աշխատակիցներ են, կանգնեցնում է 30 նախագիծ, ներառյալ՝ ընդհանուր 17 միլիոն եվրո արժողությամբ նոր մարզական հարթակների և ճանապարհների կառուցումը։

 

Բրաունշվեյգ քաղաքը և բավարական Ինգոլշտադտը, որտեղ գտնվում է Audi-ի գլխավոր գրասենյակը, նույնպես կրճատում են բյուջեները։

 

Ինչպես նշում են փորձագետները, Volkswagen-ի գերմանական ձեռնարկությունների աշխատակիցների ընդհանուր թիվը մոտ 271 հազար է, և նրանք բոլորը պետք է պատրաստվեն նրան, որ «դիզելային սկանդալը» կանդրադառնա իրենց բյուջեների վրա։

 

Գերմանական տնտեսական հետազոտությունների ինստիտուտի գնահատականներով՝ Volkswagen-ի հարկային վճարումները հաջորդ երկու տարվա ընթացքում 3 միլիարդ եվրոյով քիչ կլինեն, պատճառը սկանդալն է։ Բացի այդ, աշխատատեղերի հնարավոր կրճատումներն է՛լ ավելի կկրճատեն քաղաքների բյուջեներ ուղղված հարկային վճարումները։

 

Գերմանական քաղաքները կրճատում են ծախսերը՝ Volkswagen-ի հարկային վճարումների հնարավոր նվազման պատճառով