ԱՊՀ երկրները տիեզերական ուսումնասիրությունների համատեղ կենտրոն կստեղծեն
Մինսկում այսօր ստորագրվել է ԱՊՀ երկրների՝ տիեզերքում համագործակցելու հարցերով արձանագրությունը։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, գործընկերները պայմանավորվել են «Տիեզերական հետազոտությունների միացյալ ինստիտուտ» միջկառավարական գիտահետազոտական կազմակերպություն ստեղծել, հաղորդել է «Ռոսկոսմոս» տիեզերական դաշնային գործակալության մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ արձանագրությունը ստորագրվել է ԱՊՀ երկրների գործադիր իշխանությունների՝ տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության հարցերով զբաղվող մարմինների երկօրյա խորհրդակցությունների ընթացքում:
Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուկրաինայի ու Ադրբեջանի ներկայացուցիչները պայմանավորվել են նաև ստեղծել իրավա-պայմանագրային հիմք՝ բազմակողմ համագործակցության, Արտակարգ իրավիճակների մշտադիտարկման տիեզերական միջպետական համակարգի ստեղծման ու արբանյակային կապի միջտարածաշրջանային համակարգի ստեղծման վերաբերյալ։










