Գիտնականներն ասել են` որ ամսին սաղմնավորված երեխաներն են լինում ամենաառողջը
ԱՄՆ-ի Ինդիանայի համալսարանի հետազոտողները կապ են գտել ապագա երեխայի սաղմնավորման շրջանի ու արդեն ծնվելուց հետո նրա առողջական վիճակի միջև:
«Գազետա»-ի փոխանցմամբ` ըստ ամերիկացի գիտնականների ամենից առողջ ծնվում են այն երեխաները, որոնք սաղմնավորվել են դեկտեմբեր ամսին: Իսկ առողջության խնդիրներ ունենալու ամենամեծ ռիսկը սպառնում է հունիսին սաղմնավորված երեխաներին:
Գիտնականները համապատասխան եզրակացությունների են եկել` ուսումնասիրելով 2004 - 2009 թթ. ընթացքում լույս աշխարհ եկած 270 հազար երեխաների առողջության վերաբերյալ տվյալներ: Հայտնաբերված օրինաչափությունը հետազոտողները բացատրում են նրանով, որ հունիսին մարդիկ ավելի շատ միրգ ու բանջարեղեն են ուտում, քան ձմռան ամիսներին: Սակայն դրական ազդեցությունից բացի բանջարեղենը արտադրում է նաև թունանյութեր, որոնք էլ որպես հետևանք վնասում են հղի կանանց ու ապագա երեխաների առողջությանը:










