ՆԱՍԱ-ն հրապարակել է «Պատրիսիա» ուժգին փոթորկի՝ տիեզերքից արված տեսանյութը

14:09 • 24.10.15

ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հրապարակել է Խաղաղ օվկիանոսի հարավ-արևելյան մասի պատմության մեջ ամենահզոր փոթորկի տեսանյութը։

 

«Պատրիսիա» փոթորիկը նկարահանվել է Միջազգային տիեզերակայանի տեսախցիկներով։

 

Տեսանյութը նկարահանվել է հոկտեմբերի 23-ին։ Փոթորկի ընթացքում քամու ուժգնությունը հասել է 320 կմ/ժամի։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Պատրիսիա» փոթորիկը հասել է Մեքսիկայի ափերին։

ՆԱՍԱ-ն հրապարակել է «Պատրիսիա» ուժգին փոթորկի՝ տիեզերքից արված տեսանյութը