«Փոթորիկների որսորդները» ցույց են տվել «Պատրիսիա» փոթորիկը ներսից (տեսանյութ)
Օդերևութաբանների մեծ մասը մոտեցող փոթորիկների մասին կանխատեսումներն անում է համակարգիչների մոտ նստած, սակայն ոմանք թռչում են ուղիղ փոթորկի կենտրոն. գրում է РИА Новости գործակալությունը՝ Tech Insider-ի հղումով:
Այս անգամ «փոթորիկների որսորդները» մեկնել են խոշորագույն «Պատրիսիա» փոթորիկն ուսումնասիրելու:
Տեսանյութում, որը հրապարակել է Օվկիանոսների ու մթնոլորտի ուսումնասիրության ազգային վարչության մեխանիկը, երևում է, թե ինչպես է ինքնաթիռը մոտենում փոթորկի էպիկենտրոնին:
Սկզբում լսվում է, թե ինչպես է ինքնաթիռին հարվածում անձրևը կամ կարկուտը:
Տեսանելիությունը շատ վատ է: Սակայն փոթորկի կենտրոնում համեմատաբար ու հանդարտ է: Ապա ինքնաթիռը դարձյալ սկսում է ցնցվել ու տեսանելիությունը նվազում է:










