Pure Metal. BMW-ն M5-ի հզորացված տարբերակից թողարկել է ևս 20-ը (լուսանկարներ)

19:25 • 25.10.15

BMW ընկերությունը ներկայացրել է «գերհզոր» M5 սեդանի Pure Metal հատուկ տարբերակը:

Նորույթը կթողարկվի 20 օրինակով միայն և կզինվի նույնպիսի 600 ձիաուժ հզորությամբ շարժիչով, ինչպիսին ներկայացված էր մոդելի նախորդ տարբերակում, որը 300 օրինակով թողարկվել էր M5-ի 30-ամյակի առթիվ:

Ինչպես գրում է Motor.ru-ն` սպորտային սեդանը ներկայանում է հատուկ այս մոդելի համար պատրաստված արծաթագույն մետալիկ երանգով, ինչպես նաև համալրվել է 20 դյույմ անվահեծերով, կաշեպատ սրահով, որտեղ հատուկ ցուցատախտակ է տեղադրվել` PURE METAL M5 գրությամբ:

Այն համալրված է 4.4 լիտր ծավալով երկտուրբո շարժիչով, որը կառավարող էլեկտրոնիկայի և այլ բարելավումների շնորհիվ 100 կմ/ժամի հասնում է 3.9 վայրկյանում` քառորդ վայրկյանով արագ՝ սովորական M5-ից։ 


 

 

 

 

 


 

 

Pure Metal. BMW-ն M5-ի հզորացված տարբերակից թողարկել է ևս 20-ը (լուսանկարներ)