Օդեսայում ընտրությունների ժամանակ ձերբակալել են հայտնի սերիալի հերոսի նմանակին (լուսանկարներ, տեսանյութ)
Snob-ը Օդեսայում կայացած քաղաքապետի ընտրությունները ֆիքսել է առավել քան ինքնատիպ ընտրողների դրես-կոդի տեսանկյունից:
Ըստ այդմ` ուկրաինական ընտրություններում ձերբակալվել են Չուբակիի և Դարթ Վեյդերի կոստյումներով ընտրողները, վերջինս` նաև սերիալում իր ուղեկիցների նման հագնված մարդկանց «շքախմբով»:
«Աստղային պատերազմների» այդ հերոսները չեն կարողացել քվեարկել` ընտրական հանձնաժողովի ու ոստիկանների հետ առաջացած խնդիրների պատճառով:
















