Wi-Fi-ը խոչընդոտում է եղանակի կանխատեսումներին

22:37 • 26.10.15

Wi-fi ցանցերը խոչընդոտում են օդերևութաբանների` եղանակի կանխատեսումներ անելու աշխատանքին:

«Գազետա»-ի փոխանցմամբ` Ամերիկյան օդերևութաբանական ընկերակցությունը համապատասխան զեկույց է հրապարակել: Ներկայում  եղանակի կախնատեսման համար ամբողջ աշխարհի օդերևութաբանները օգտագործում են տվյալներ այսպես կոչված եղանակային ռադարներից:

Դրանք ռադիոալիքներ են ուղարկում մթնոլորտ և անդրադարձված ազդանշանով թույլ են տալիս որոշել տեղումների կոորդինատները, դրանց արագությունն ու շարժման ուղղությունը:

Այժմ պարզվում է, որ անլար տեխնոլոգիաները, որոնք Wi-Fi ցանցերի և տեսահսկման համակարգերի հիմքում են, աղճատում են եղանակային ռադարների տվյալները, քանի որ դրանք էլ աշխատում են նույն ռադիոհաճախականությամբ:

 

Wi-Fi-ը խոչընդոտում է եղանակի կանխատեսումներին