«Яндекс»-ը տեղեկատվական գործակալություն կբացի, որտեղ լրագրողներին կփոխարինեն ռոբոտները

12:33 • 26.10.15

Ռուսական «Яндекс» ընկերությունը նոյեմբերին կբացի իր ««Яндекс»-ը մեդիայի համար» տեղեկատվական գործակալությունը, գրում է Газета-ն:

 

Նյութերը կպատրաստեն ոչ թե լրագրողները, այլ ավտոմատացված ալգորիթմները։ Վաղ փուլում գործակալությունը կտեղեկացնի ճանապարհների վիճակի, եղանակի և այն թեմաների մասին, որոնց հանդեպ հետաքրքրությունը կտրուկ աճում է որոնողական համակարգում: Հետագայում թեմատիկան կընդլայնեն:

 

Ինչպես հայտնել է նախագծի ղեկավար Մարիա Պետրովան` գործակալության լրահոսին հետևելու համար գրանցվելը ԶԼՄ-ների համար անվճար կլինի։ Ծառայությունն արդեն տրամադրվել է մի քանի խմբագրությունների՝ անհատական կարգով:

«Яндекс»-ը տեղեկատվական գործակալություն կբացի, որտեղ լրագրողներին կփոխարինեն ռոբոտները