Դուբայը և Մերձավոր Արևելքի շատ քաղաքներ ու երկրներ մինչև 2070-ը կարող են բնակության համար ոչ պիտանի դառնալ
Ամերիկացի գիտնականներն իրենց նոր հետազոտության մեջ եկել են եզրակացության, որ արդեն այս հարյուրամյակում Մերձավոր Արևելքը կարող է անբնակելի դառնալ:
Ըստ Nature Climate Change հանդեսում տպագրված զեկույցի` մինչև 2070-ը միջին տարեկան ջերմաստիճանների ու օդի խոնավության աճը կարող են էքստրեմալ եղանակային պայմաններ ստեղծել մասնավորապես Պարսից ծոցի երկրների համար:
Կանխատեսվող ջերմաստիճանի ու խոնավության պայմաններում ոչ մի օբյեկտ չի կարողանա ինքն իրեն զովացնել` իր մակերևույթից հեղուկ գոլորշիացնելով: Մարդու դեպքում հետևանքը կարող է լինել արևային հարվածը, գերտաքացումը և մահը:
Գիտնականները հույս են հայտնել, որ ՄԱԿ-ը կկարողանա կարգավորել սա Փարիզում առաջիկա կլիմայական կոնֆերանսին` ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը հասնելու միջոցով:
Հակառակ դեպքում տասնամյակներ անց անբնակելի կդառնան Դոհան` Կատարի մայրաքաղաքը, Դուբայն ու Աբու Դաբին ԱՄԷ-ում, Սաուդյան Ջահրան, իրանական Բանդեր Մահշահր ու Բանդե Աբբաս քաղաքները, ամբողջ շրջաններ:









