Facebook-ի ընդլայնված որոնման նոր գործառույթը ստիպել է օգտատերերին փոխել գաղտնիության կարգավորումները

18:49 • 26.10.15

Facebook սոցիալական ցանցում ընդլայնված որոնման գործառույթի ներդրումը, որը սկսել է տեղեկություններ որոնել 2 տրիլիոն հրապարակումների մեջ, ստիպել է օգտատերերին մտածել գաղտնիության կարգավորումների մասին, գրում է gazeta.ru-ն:

Facebook-ն ավելի վաղ թույլ էր տալիս որոնել միայն էջերի, խմբերի և վայրերի շրջանում, այժմ սոցցանցում ինդեքսավորվում են նաև անձնական էջերը: Այդ կապակցությամբ օգտատերերից շատերը մտահոգվել են, որ տարիների վաղեմության հրապարակումները կարող են հասանելի դառնալ լայն լսարանի համար: Չնայած գաղտնիության կարգավորումներում փոփոխություններ մտցնելուն, այլ կարգավորումներով նախկինում արված հրապարակումները իբր կարող են հասանելի դառնալ ավելի լայն լսարանների։

Այնուամենայնիվ, սոցցանցի որոնման գործառույթով զբաղվող թիմի փոխնախագահ Տոմ Ստոկին բացատրել է նոր գործառույթի աշխատանքի ալգորիթմը:

«Ձեր որոնման արդյունքները անհատական են և յուրահատուկ, դուք կարող եք տեսնել այն հրապարակումները, որոնցով ձեզ հետ կիսվել են: Բացի այդ, ցանկացած պահի դուք կարող եք փոխել «լսարանը» և հրապարակումները, որոնք հասանելի կլինեն այդ լսարանին»,- պատմել է Ստոկին:

Facebook-ի ընդլայնված որոնման նոր գործառույթը ստիպել է օգտատերերին փոխել գաղտնիության կարգավորումները