Ինչպես սրել մկրատը, լվանալ ու պահպանել մթերքները. խորհուրդներ, որ կհեշտացնեն խոհանոցային առօրյան

23:32 • 26.10.15

Healthy life land-ը մի շարք օգտակար խոհանոցային  խորհուրդներ է ներկայացրել, որոնք կարող են հեշտացնել սննդի պատրաստումը, պահպանումը և խոհանոցի մաքրումը:

1. Ցանկացած ուտեստ տապակելուց առաջ մի փոքր աղ ցանեք կաթսայի մեջ: Այդպես ձեթը տաքանալիս չի ցայտի այս ու այն կողմ:

2. Միսը պետք է արագ լվանալ հոսող ջրի տակ, այն չի կարելի է թողնել ջրում, այլապես կկորցնի իր  կարևոր համային որակները:

3. Հավի միսը կկեղևապատվի, եթե տապակելիս վրան ջրով բացած կիտրոնահյութ ցանեք:

4. Բրնձի հատիկները հեշտությամբ կանջատվեն միմյանցից, եթե եփելիս մի քանի կաթիլ  կիտրոնի հյութ ավելացնեք:

5. Համեմունքները պետք է ճաշին ավելացնել ամենավերջում, որպեսզի ուտեստը պահպանի համն ու բույրը:

6. Կարտոֆիլն ավելի շուտ կեփվի, եթե փոքր-ինչ ձեթ ավելացնեք ջրին:

7. Կաղամբը թթու դնելիս կարելի է մի քանի շերտ խնձոր ավելացնել, որպեսզի ավելի շուտ թթվի:

8. Որպեսզի մրգերը չսևանան, կարելի է մի քանի կաթիլ կիտրոնահյութ ցանել:

6. Մի փոքր աղ լցրեք սուրճի վրա և պահեք այն սառնարանում` լավ բույր ապահովելու համար:

10. Կիտրոնահյութը կարելի է օգտագործել նաև ափսեները լվանալիս` փայլ հաղորդելու համար:

11. Մկրատները կարելի է սրել ալյումինե փայլաթիթեղ կտրելով:

12. Թանաքի հետքերը հագուստի վրայից կարելի է մաքրել կաթի օգնությամբ:

13.  Փայտե գդալները կարելի մաքրել հանքային ջրի օգնությամբ. լցրեք հանքաջուրը գդալի վրա և թողեք ինչ-որ ժամանակ:
 

Ինչպես սրել մկրատը, լվանալ ու պահպանել մթերքները. խորհուրդներ, որ կհեշտացնեն խոհանոցային առօրյան