Ըստ ԱՀԿ-ի ուսումնասիրությունների՝ վերամշակված միսը քաղցկեղ է առաջացնում

21:52 • 26.10.15

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը աշխատություն է հրապարակել` ներկայացնելով փորձագետների ուսումնասիրությունները, որոնք ցույց են տալիս քաղցկեղի առաջացման և վերամշակված մսի օգտագործման միջև կապը:

Ինչպես տեղեկացնում է Business Insider-ը` հետազոտություններն անցկացրել է ԱՀԿ-ի մաս կազմող Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալությունը: Նրանք ուսումնասիրել են վերամշակված մսի` հոթդոգի և խոզապուխտի, ինչպես նաև կարմիր մսի ազդեցությունը օրգանիզմի վրա:

Ըստ փորձագետների` վերամշակված մսի օրական 50 գրամը 18 տոկոսով  մեծացնում է հաստաղու` քաղցկեղով հիվանդանալու վտանգը:

Նշվում է, որ ողջ աշխարհում տարեկան 1 մլն մարդ է մահանում ծխախոտից պատճառված քաղցկեղից, 600 000-ը` ալկոհոլի օգտագործմամբ պայմանավորված քաղցկեղից, 200 000-ը` օդի աղտոտվածությունից:

 

 

Ըստ ԱՀԿ-ի ուսումնասիրությունների՝ վերամշակված միսը քաղցկեղ է առաջացնում