Ինչպես թունավոր նյութերից մաքրել լյարդը չամիչի օգնությամբ
Healthy life land-ը ներկայացրել է լյարդը թունավոր նյութերից մարքելու, դեղերի, վատ սննդի և ալկոհոլի ազդեցությունը թեթևացնելու տարբերակներից մեկը, որն առանձնակի ջանքեր չի պարունակում:
Ինչպես գրում է պարբերականը` դա կարելի է անել չամիչի կանոնավոր օգտագործմամբ, որը նպաստավոր ազդեցություն կունենա նաև ընդհանուր առողջության վրա:
Այս տարբերակով լյարդը մաքրելու համար անհրաժեշտ է վերցնել կես բաժակ չամիչ, 15 րոպե թրջել ջրում, ապա քամել: Մի փոքր ջուր եռացնել, թողնել, որ զովանա և չամիչի հատիկները լցնել սառեցված ջրի մեջ: Այդպես թողնել 24 ժամ:
Հաջորդ առավոտյան արդեն կարելի է ուտել չամիչի հատիկները և ըմպել հեղուկը, ապա պառկել 1.5-2 ժամ` ստամոքսի աջ կողմում տաք ջրով շիշ պահելով: Այս գործողությունը պետք է կատարել շաբաթական մեկ անգամ` մեկ ամսով: Տարվա ընթացքում կարելի է առավելագույնը 2 անգամ կրկնել:









