Հազարավոր սարյակներ «ամպեր» են ձևավորել Անգլիայի երկնքում
The Daily Mail-ը հրապարակել է Անգլիայի հյուսիսարևմտյան Քարլայլ քաղաքի երկինքը պատած թռչունների ուշագրավ լուսանկարները:
Հազարավոր սարյակներ օդ են բարձրացել` հսկայական ամպ ձևավորելով: Նման երևույթ Անգլիայում նկատվում է աշնանային և ձմեռային ամիսներին` մայրամուտի պահերին, երբ օդի ջերմաստիճանն իջնում է:
Մեծ քանակությամբ սարյակների հայտնվելը երկնքում համարվում է ցրտերի մոտենալու առաջին նշանը: Նրանք օդ են բարձրանում գիշատիչներից պաշտպանվելու և տաքանալու համար` այդպիսով իսկ տարատեսակ շարժվող տեսարաններ ստեղծելով:











