Honda-ն մինչև 2020թ. ինքնակառավարվող մեքենաներ կթողարկի

11:23 • 27.10.15

Ճապոնական հանրահայտ Honda Motor Co մեքենաշինական ընկերությունը տեղեկացրել է, որ մինչ 2020թ. կթողարկի ինքնակառավարվող փոխադրամիջոցներ։

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, նախևառաջ ընկերությունը վաճառքի կհանի այն մեքենաները, որոնք կկարողանան ընթացքը ճիշտ պահել ճանապարհին, ինչպես նաև պահպանել այլ մեքենաների հետ անվտանգ երթևեկության համար անհրաժեշտ տարածությունը։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ճապոնական այլ մեքենաշինական ընկերություններ, մասնավորապես՝ Nissan-ն ու Toyota-ն, ևս հայտնել են, որ մինչ 2020թ. ևս կարտադրեն ինքնակառավարվող մեքենաներ։

Honda-ն մինչև 2020թ. ինքնակառավարվող մեքենաներ կթողարկի