Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի Aston Martin-ը աճուրդի է հանվում 1.5 մլն դոլարով

22:56 • 27.10.15

Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի համար ստեղծված Aston Martin DB10-ը կվաճառվի աճուրդում: Ինչպես գրում է Motor.ru-ն` մեքենայի արժեքը կազմում է 1.5 մլն դոլար:

Ֆիմի համար, ընդհանուր առմամբ, սուպերքարի 10 օրինակ է պատրաստվել, որոնցից 7-ը կոտրել են որոշ հնարքների նկարահանման ժամանակ, իսկ 3-ը անվնաս է մնացել: Պահպանված մեքենաներից մեկն իր համար է պահում ֆիլմի նկարահանմամբ զբաղվող Eon Productions ընկերությունը, երկրորդը ետ է վերցնում Aston Martin ընկերությունը, իսկ երրորդը հանվում է աճուրդի:

DB10 կուպեն ստեղծվել է V8 Vantage մոդելի հիման վրա:  Մեքենան ունի 4.7 լիտր աշխատանքային ծավալով, 8 մխոցային շարժիչ, որի հզորությունը կազմում է 436 ձիաուժ:
 

Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի Aston Martin-ը աճուրդի է հանվում 1.5 մլն դոլարով